Քերին վերահաստատել է այն դիրքորոշումը, որ Ռուսաստանը «գին» է վճարելու իր գործողությունների համար
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն գտնվում է Ռուսաստանի գործողությունների գնահատման փուլում և պատրաստ չէ կոնկրետացնել իր հետագա քայլերն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերլուծել ստեղծված իրավիճակը: Մարտի 18-ին այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին` ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ, որը նվիրված էր ամերիկյան հանրային ժողովրդավարության հեռանկարներին:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ղրիմի իրադրությունը կարող է դառնալ «վիթխարի մարտահրավեր համաշխարհային հանրակցությանը, որը կպահանջի այդ մարտահրավերի մակարդակին համաչափելի պատասխան»: Քերին հավաստել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, ըստ որի Ռուսաստանի գործողությունները «կունենան գին»:
Պետքարտուղարը կրկին հույս է հայտնել, որ հնարավոր պատժամիջոցների լույսով Ռուսաստանը չի հրաժարվի համաշխարհային հանրակցության հանգուցային մի շարք հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ գործընկերությունից:
«Կարևոր է, որ, չնայած Ռուսաստանի հետ տարակարծություններին, մեզ հաջողվել է գտնել լուրջ հարցերի շուրջը համագործակցելու ոլորտներ: Աֆղանստան, միջուկային զինանոցների կրճատման Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 ծրագիր, Իրան, Սիրիա, այլ հարցեր, որոնց շուրջ մեզ հաջողվել է համագործակցել, չնայած մենք նաև տարաձայնություններ ենք ունեցել»,-հայտարարել է Քերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու