Ցուցարարները գրավել են Թայվանի խորհրդարանի շենքը
Աշխարհ
Թայվանցի մի քանի հարյուր ուսանող ու քաղաքացիական ակտիվիստ գրավել է երկրի խորհրդարանի շենքը՝ բողոքելով Չինաստանի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի վավերացման դեմ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են նիստերի դահլիճը և աթոռներով արգելափակել դռները:
Ոստիկանությունն առայժմ չի կարողացել ազատել շենքը: Ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումներ դեռևս չեն ստացվել:
Չինաստանի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի համաձայն՝ երկրներից յուրաքանչյուրի ծառայությունների ոլորտի ընկերությունները կկարողանան գործել մյուս պետության տարածքում:
Այդ օրենքի քննադատներն այն կարծիքին են, որ Չինաստանը հնարավորություն կստանա տնտեսապես ազդել կղզու կենսագործունեության վրա:
Չինաստանը պնդում է, որ Տայվանն իր տարածքի բաղկացուցիչ մասն է և մտադիր է պաշտոնապես հասնել վերամիավորման:
Թայվանն ինքնուրույն պետություն է դարձել 1949 թվականի քաղաքացիական պատերազմից հետո:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն