Լավրովը Սիրիայի արտգործնախարարին շուտափույթ ապաքինում է մաղթել
Աշխարհ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նամակ է հղել Սիրիայի արտգործնախարար, փոխվարչապետ Ուալիդ ալ Մուալլեմին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նամակը Ուալիդ ալ Մուալլեմին է հանձնել Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիբկինը:
Սերգեյ Լավրովը նախարարին շուտափույթ ապաքինում է մաղթել:
Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ Մուալլեմը մարտի 14-ին սրտի վիրահատություն է տարել Բեյրութի ամերիկյան համալսարանի հիվանդանոցում: Բժիշկները հաստատել են, որ վիրահատությունը հաջող է ընթացել, և նախարարը կարճ ժամանակում կվերադառնա իր գործունեությանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)