Լիբանանի զինված ուժերը ուժեղացրել են սահմանային շրջանների հսկողությունը
Աշխարհ
Լիբանանյան զինված ուժերը սկսել են մուտք գործել Արսալ քաղաք, որտեղ հայտնաբերվել է հարևան Սիրիայից հազարավոր փաստականների ապաստանը: Այս մասին հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները:
Բանակը նպատակադրվել է իր հսկողության տակ առնել Բեքաայի ողջ շրջանը և ապահովել բնակիչների անվտանգությունը: Նման քայլով Լիբա նանի իշխանությունները փորձում են խուսափել սիրիական հակամարտության տարածմանը Լիբանանի տարածքում:
Բեքաայի շրջանում մի խումբ երտասարդներ փակել են Սիրիա տանող միջազգային մայրուղին: Բացի այդ, փակվել են Քալայի, Աքքար, Պիրեյի և այլ ճանապարհներ:
Սիրիական Յաբրուդ քաղաքում բանակի կողմից վերահսկողություն հաստատվելուց հետո մեծ թվով զինյալներ փախուստի են դիմել դեպի Արսալ քաղաք, որտեղ սուննի բնակչությունը վիրավոր զինյալներին օգնություն է ցուցաբերում:
Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը բարձր է գնահատել զինծառայողների ջանքերը երկրի կայունությունը պահպանելու հարցում:
Սիրիական հակամարտության երեք տարվա ընթացքում հարևան Լիբանանի հատկապես սահմանամերձ շրջանները հայտնվել են բախումների թիրախում՝ կրելով մարդկային և նյութական:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու