«Mail.Ru Group»-ը և «Яндекс»֊-ը կփոխեն քարտեզը` Ղրիմը Ռուսաստանին միանալու հարցի հետ կապված
Աշխարհ
Ղրիմի՝ ՌԴ-ի կազմ մտնելու կապակցությամբ «Mail.Ru Group» և «Яндекс» ընկերությունները սկսել են թարմացնել իրենց քարտեզագրական սերվերները։ Այս մասին հայտնում է itar-tass-ը։
«Մենք զբաղվում ենք քարտեզների թարմացումներով»,-հայտարարել է «Mail.Ru Group»-֊ի PR տնօրեն Քսենյա Չաբանենկոն։
Իսկ «Яндекс»-ի մամուլի ծառայությունից հայտնել են. «Երկրների սահմանները «Яндекс.Карта»-ում հիմա 2014 թվականի մարտի 15-֊ի դրությամբ է։ Քարտեզի մյուս թարմացումից հետո, սահմանները փոփոխությունների կենթարկվեն»։ Նրանք ևս ժամկետներ չեն նշել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու