Ուկրաինացի զինծառայողները Սևաստոպոլում զանգվածաբար լքում են ռազմածովային ուժերի շտաբը
Աշխարհ
Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները և Սևաստոպոլի բնակիչները, որոնք գրավել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի շենքը, կազմակերպել են միջանցք, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան հեռանալ շտաբի տարածքից: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները քանդել են այն բարիկադները, որոնք ուկրաինացի զինվորականները կառուցել էին շտաբի շենքի ներսում և մտել են հարկաբաժինները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևի ժամանակով ժամը 8:30-ին սևաստոպոլցիները և ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչներն ավտոգենով կտրել են դարպասները և մտել Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբ: Ուկրաինացի զինծառայողները փորձել են ստեղծել շրջապատման օղակ, բայց այն ճեղքել են: Սևաստոպոլցիները դրոշաձողերից հանել են ուկրաինական դրոշները և դրանց փոխարեն կախել ռուսաստանյան և անդրեևյան դրոշներ:
Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկի հետ բանակցությունների է ժամանել ՌԴ-ի Սևծովյան նավատորմի հրամանատար դերծովակալ Ալեքսանդր Վիտկոն, բայց չի կարողացել գտնել Ուկրաինայի ծովակալին:
Այս պահին ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները կազմակերպել են միջանցք, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան հեռանալ շտաբի տարածքից: Զանգվածային ընդհարումներ տեղի չեն ունեցել, բայց առանձին բախումներ եղել են:
Նշենք, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկը Սևաստոպոլում ժամանակավորապես ձերբակալվել Է դատախազության մարմինների կողմից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու