«Ես վերադարձել եմ այդ բառի բոլոր իմաստներով». Տիմոշենկո
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Բեռլինից վերադարձել է Կիև, որտեղ տեղի կլինիկաներից մեկում բուժման կուրս էր անցնում: «Ես վերադարձել եմ այդ բառի բոլոր իմաստներով: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում և պայքարում էին, և ցավակցում եմ նրանց, ովքեր չէին սպասում»,- թվիթերյան իր էջում գրել է Տիմոշենկոն:
Վերջինս ավարտել է բուժման կուրսը Բեռլինի «Շարիտե» կլինիկայում: Գազային գործով դատապարտված Տիմոշենկոն ազատ է արաձկվել վերջերս Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
Սպասվում է, որ Ուկրաինայի նախկին վարչապետը կառաջադրվի առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու