Ալեքսանդր Տուրչինովը Ղրիմի իշխանություններին 3 ժամ է տվել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ղրիմի ինքնահռչակ իշխանություններին 3 ժամ է տվել բոլոր պատանդներին ազատելու և թերակղզու տարածքում սադրանքները կանխելու համար: Հակառակ դեպքում խոստացել է համարժեք միջոցներ կիրառել: Այդ մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Տուրչինովի խոսքով` մարտի 19-ին ՌԴ զինված ուժերի հերթական սադրանքի ժամանակ պատանդ է վերցվել Ուկրաինայի ՌԾՈՒ հրամանատար, փոխծովակալ Սերգեյ Գայդուկը: Ըստ Տուրչինովի` սա Ղրիմում զինվորական և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգման առաջին փաստը չէ: Այսօր Ղրիմ է մեկնել փոխվարչապետ Վիտալի Յարեմայի և Պնախարար Իգոր Տենյուխի գլխավորած պատվիրակությունը, սակայն ինքնաթիռի վայրէջքն արգելել են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու