Գերմանիան Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնում է
Աշխարհ
Գերմանիայի կառավարությունն Ուկրաինայում տիրող իրադրության պատճառով սխալ է համարում գերմանական Rheinmetall AG զենքի արտադրության կոնցեռնի համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Գերմանիայի կառավարությունը ներկա պայմաններում Ռուսաստան զինամթերք արտահանումը համարում է անթույլատրելի»,- ասվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մեծ ութնյակի» 7 պետությունները միասնական կերպով դատապարտել են Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և հայտարարել, որ եթե Մոսկվան չդադարեցնի ագրեսիան, ապա իրենց հետագա գործունեությունը կշարունակվի G7 ձևաչափով՝ առանց Ռուսաստանի։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)