ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կմասնակցեն Ուկրաինայի տարածքում անցկացվելիք բազմազգ զորավարժություններին. The Guardian
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կմասնակցեն զորավարժություններին, որոնք հուլիսին նախատեսված են Ուկրաինայի տարածքում: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով «Գարդիան» բրիտանական թերթին:
Միացյալ Թագավորության զորքերը կընդգրկվեն այն զորակազմի կազմում, որի թվաքանակը կհասնի 1300-ի: Հրատարակության տվյալներով՝ վարժանքների մասնակիցների մեծամասնությունն ամերիկացի զինծառայողներ են:
ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի պաշտոնական կայքում նշվում է, որ Rapid Trident-2014 զորավարժությունները կանցկացվեն Լվովի մարզում՝ Լեհաստանի սահմանից ոչ հեռու և նպատակ կունենան «տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովումը, ԱՄՆ-ի բանակի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների ցամաքային զորքերի միջև գործակցության բարելավումը»:
Զորավարժություններին պլանավորված է Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Վրաստանի, Կանադայի, Մոլդովայի, Լեհաստանի և Ռումինիայի զինվորականների մասնակցությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու