Ուկրաինան վայր է դրել ԱՊՀ-ի մշտական ներկայացուցիչների խորհրդի նախագահի լիազորությունները
Աշխարհ
ԱՊՀ-ի մարմիններում Ուկրաինայի մշտական լիազոր ներկայացուցիչ Իվան Բունեչկոն վայր է դրել Համագործակցության պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի նախագահի լիազորությունները: Այդ որոշումն ընդունվել է այն կապակցությամբ, որ Ուկրաինան որոշում է կայացրել դադարեցնել իր նախագահությունն ԱՊՀ-ում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Մինսկում Համագործակցության գործադիր կոմիտեին հանձնված նոտայում ասված է, թե «ուկրաինական կողմը խորն ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ ԱՊՀ-ն հետխորհրդային տարածքում համագործակցություն հաստատելու և հակամարտային իրադրությունները կարգավորելու իր խնդիրները կատարելու փոխարեն վերածվել է իր առանձին անդամների շահերն իրականացնող գործիքի»:
Մարտի 19-ին երեկոյան Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Անդրեյ Պարուբին հայտարարել է, թե Ուկրաինան որոշում է ընդունել ԱՊՀ-ից իր դուրս գալու ընթացակարգ սկսել: «Որոշում է ընդունվել ոչ միայն դադարեցնել ԱՊՀ-ի նախագահությունը, այլև սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը»,- հայտնել է նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու