Գերագույն ռադան հռչակագիր է ընդունել Ուկրաինայի ազատագրման համար պայքարելու մասին
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան հռչակագիր է ընդունել Ուկրաինայի ազատագրման համար պայքարելու մասին: Այս որոշման օգտին քվեարկել է 274 ժողովրդական պատգամավոր: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
«Ուկրաինայի ժողովրդի անունից Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարում է, որ Ղրիմը եղել է, կա և կլինի Ուկրաինայի կազմում: Ուկրաինացի ժողովուրդը երբեք և ոչ մի պայմանով չի դադարեցնի պայքարը հանուն զավթիչներից Ղրիմի ազատագրման, որքան էլ որ ծանր և երկարատև լինի այն»,- նշված է հռչակագրում:
Դրանում ասված է, որ Ղրիմի զավթման հարցում Ռուսաստանի գլխավոր դրդապատճառը «ռուսական աշխարհի աճման» դոկտրինան է:
Խորհրդարանին նաև առաջարկվում է դիմել միջազգային հանրակցությանը՝ այսպես կոչված «Ղրիմի Հանրապետության» և Ռուսաստանին Ղրիմի ու Սևաստոպոլի բռնակցման ճանաչումից ձեռնպահ մնալու խնդրանքով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու