Ռուսաստանը փակել է սահմանն ուկրաինական ապրանքների համար. Ipress
Աշխարհ
Մարտի 19-ին ուշ երեկոյան Ռուսաստանն ամբողջությամբ փակել է սահմանն ուկրաինական ապրանքների համար: Այդ մասին հայտնում է ipress.ua-ն:
Ուկրաինական տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների համաձայն՝ ՌԴ-ի մաքսակետերում ուկրաինական ապրանքներով մեքենաներին թույլ չեն տալիս անցնել սահմանը:
«Մեքենաներն ուղղակի հետ են ուղարկում Ուկրաինայի տարածք, անգամ չեն անցկացնում ոչ մի ստուգում։ Մաքսայինի աշխատակիցներն իրենց գործողությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում»,- ասում է հաղորդագրության մեջ:
Ավելացնենք, որ երեկ Ուկրաինայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Վալերի Մունտիյանը հայտնել էր, որ Ռուսաստանի սահմանին վերաբերող խնդիրները այլևս չկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն