Ուկրաինան Հայաստանի և Ղազախստանի իր դեսպաններին պատրաստվում է հետ կանչել
Աշխարհ
Ուկրաինայի «Սվոբոդա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկն առաջարկում է գնահատական տալ այն երկրներին, որոնք ճանաչել են Ղրիմի «հանրաքվեի» արդյունքները: Այս մասին հայտնում է gazeta.ua-ն:
Ըստ Տյագնիբոկի` խոսքը Հայաստանի և Ղազախստանի մասին է: Պատգամավորն առաջարկում է հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից կամ նրանց դիվանագետներին կանչել Ուկրաինայի ԱԳՆ:
«Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն, ինչն անթույլատրելի է։ Մենք պահանջում ենք շտապ հետ կանչել Ղազախստանից և Հայաստանից դեսպաններին: Մենք խստորեն կպատժենք բոլոր կոռումպացված պաշտոնյաներին և սրիկաներին»,-ասել է խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը։
Ղրիմի հանրաքվեն ճանաչել են մի շարք պետություններ՝ այդ թվում Սիրիան, Ղազախստանը, Արգենտինան։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)