ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ «Սև ցուցակի» ցանկը
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի «Սև ցուցակի» ցանկը` ներառված 21 անունների թիվը հասցնելով է 33-ի: Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
«Սև ցուցակում» հայտնվածների անունների ցանկը հայտնի կդառնա ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո: Ցանկում ներառված են ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ»,-ավելացրել է նա:
Բացի այդ, ԵՄ-ի երկրները պայմանավորվել են «կասեցնել Ռուսաստանի հետ երկկողմ գագաթնաժողովների նախապատրաստումը և չեղյալ են հայտարարել հունիսին նշանակված ՌԴ-ԵՄ գագաթնաժողովի անցկացումը»: «ԵՄ-ն պնդում է Ուկրաինայում ճգնաժամի ապաէսկալացումը և երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը,- նշել է Վան Ռոմպեյը:- Ուկրաինայում Ռուսաստանի հետագա գործողությունների և ապաէսկալացման բացակայության դեպքում ԵՄ-ն կձեռնարկի հետագա միջոցներ, ներառյալ` տնտեսական»:
«Սև ցուցակում» հայտնվածների մուտքը ԵՄ երկրներ արգելված է, իսկ եվրոպական բանկերում նրանց հաշիվները, հայտնաբերելու դեպքում, կսառեցվեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու