Քաբուլում ինը մարդ է սպանվել հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետևանքով
Աշխարհ
Ինը մարդ է սպանվել, այդ թվում՝ չորս օտարերկրացի, մարտի 20-ի երեկոյան Քաբուլի կենտրոնում հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետևանքով: Այդ մասին մարտի 21-ին հայտնել են Աֆղանստանի ոստիկանության ներկայացուցիչները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Սերենա» հյուրանոցի վրա հարձակված երեք զինյալների:
Նրանց տվյալներով՝ հարձակվողներից մեկը բռնված է:
Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցների հայտարարության համաձայն՝ հարձակումը կատարել են չորս զինյալներ: Նրանք ներթափանցել են հյուրանոց և կրակ բացել կենվորների վրա: Հրաձգությունն սկսվել է ռեստորանում:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները:
«Սերենա» հյուրանոցը համարվում է Քաբուլի առավել պաշտպանված վայրերից մեկը: Այստեղ սովորաբար իջևանում են արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցիչները, ինչպես նաև օտարերկրյա ու աֆղանցի պաշտոնյաներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն