Կիևին օգնելը Մոսկվային պատժելուց անհամեմատ ավելի կարևոր է. Ջորջ Սորոս
Աշխարհ
Եվրամիությունը պետք է օգնի Ուկրաինային՝ հաղթահարելու ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ճգնաժամը, հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը Բեռլինի Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամում կայացած բանավեճի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, Սորոսը վստահ է, որ Եվրամիության երկրները պետք է համատեղ պատասխան տան Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններին:
Բրյուսելը պետք է ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական աջակցություն ցուցաբերի Ուկրաինային, և այդ օգնությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան Մոսկվային պատժելը, պնդում է ֆինանսիստը: Բացի այդ, նա զգուշանում է, որ հետագա պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը պատասխան հարված կհասցնի:
Նրա հետ համաձայնել է հանդիպման մեկ այլ մասնակից՝ ԳՖՀ-ի արտաքին գործերի նախկին նախարար Յոշկա Ֆիշերը:
«Ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի ներքաղաքական իրադրության ապակայունացմամբ»,-Ֆիշերի խոսքը մեջբերել է Spiegel Online հրատարակությունը:
Դրա հետ մեկտեղ Ֆիշերն այն կարծիքին է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «ձգտում է վերականգնել Ռուսաստանի կայսրությունը»,- հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու