Ստորագրվել է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական բլոկը
Աշխարհ
Եվրամիության՝ Բրյուսելում ընթացող երկօրյա գագաթնաժողովի շրջանակներում մարտի 21-ին ստորագրվել է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական բլոկը: Փաստաթուղթն առաջինը ստորագրել են Եվրամիության և Եվրահանձնաժողովի նախագահներ Հերման վան Ռոմպեյը և Ժոզե Մանուել Բառոզուն: Դրանից հետո համաձայնագիրն ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և այբբենական կարգով ԵՄ-ի 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիրը սկզբնապես պլանավորվում էր կնքել «Արևելյան գործընկերության»՝ 2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում նշանակված գագաթնաժողովում: Սակայն դրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախարարների կաբինետը՝ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, կասեցրեց փաստաթուղթն ստորագրման նախապատրաստելու գործընթացը:
Այդ որոշումից հետո Ուկրաինայում սկսվեցին ընդդիմության զանգվածային ելույթները, որոնք վերաճեցին իրավակարգի ուժերի հետ կատաղի բախումների և հանգեցրին իշխանափոխության:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու