Դատապարտյալները քննություն հանձնեցին մի շարք առարկաներից
Իրավունք
Փետրվարի 27-ին, ՀՀ ԱՆ ՔԿՎ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ «էրեբունի» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցան դատապարտյալների գիտակրթական և մշակութային ինքնագործ միավորման մասնագիտական ուսուցման ծրագրին մասնակցած դատապարտյալների ընթացիկ միջանկյալ քննություններ՝ անգլերեն, գերմաներեն, հոգեբանություն և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում, բանկային գործ և վարկային խորհրդատվություն առարկաներից: Ծրագրին մասնակցած հիսուն դատապարտյալից առաջին միջանկյալ քննություները հանձնեցին 15-ը:
Ուսուցումը նպատակ ունի դատապարտյալներին տրամադրել որոշակի մասնագիտական հմտություններ՝ ազատվելուց հետո նրանց սոցիալական վերականգնմանը և աշխատանքին նպաստելու համար: Միջոցառմանը ներկա էին ՔԿՎ ՍՀԻԱ բաժնի ծառայողները և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում