Անչափահաս աշակերտուհու բռնաբարության մեջ կասկածվող ՀՀԿ-ական գյուղապետը հարցաքննվել է
Իրավունք
Անչափահաս աշակերտուհու բռնաբարության մեջ կասկածվող՝ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը երեկ հարցաքննվել է, նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին Lurer.com-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից՝ չցանկանալով տալ գործին առնչվող այլ մանրամասներ:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, որ միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, կասկածվում է անչափահաս աշակերտուհուն բռնաբարելու մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջկա հարազատների նեկայացրած բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ' Քրօրի 142-րդ հոդվածի հատկանիշներով՝ «ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը», և նշանակվել է դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում