Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն 

Սան Մարինոյում անցկացվել է Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով

Աշխարհ

Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության նստավայր Բենյի պալատի կոնֆերանսների դահլիճում ապրիլի 28-ին կայացել է Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով:

Այն կազմակերպվել էր Սան Մարինոյում ՀՀ դեսպանության (նստվայրը' Հռոմ) նախաձեռնությամբ' Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության հետ համագործակցությամբ: Գիտաժողովին ներկա էին Սան Մարինոյի կառավարության անդամներ, խորհրդարանականներ, առաջատար կուսակցությունների և դիվանագիտական կորպուտի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել Սան Մարինոյում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար Պասքուալե Վալենտինին, լրագրող-հրապարակախոս Դիեգո Չիմարան, RAI 1 հանրային հեռուստառադիոընկերության միջազգային քաղաքականության տեղեկատվական ծառայության նախկին տնօրենը (Կոստան Զարյանի զարմիկը) և գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների որդին' Միքելե Վեգները:

Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար Պասքուալե Վալենտինին իր խոսքում շնորհակալություն է հայտնել դեսպանությանը գիտաժողովի կազմակերպման նախաձեռնության համար և ընդգծել է, որ մարդկության դեմ ոճիրների ճանաչումը հիմնարար նշանակություն ունի անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում: Նա նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը և մարդու իրավունքները նույնքան կարևոր են Սան Մարինոյի արտաքին քաղաքականության համար, որքան ճշմարտությանը ծառայելը, ինչն արժեք է և հաճախ է բախվում շահերի հետ: Պետքարտուղարը հավելել է, որ այս համատեքս տում Սան Մարինոն բացառություն է և, անկախ իրավիճակներից, ծառայում է ճշմարտությանը: Համաձայն նրա' ճշմարտութանը ծառայելը նաև եվրոպական ընտանիքի անդամների պարտականությունն է, իսկ երբ այդ ընտանիքի որոշ անդամներ նախընտրում են շահերը, ապա Եվրոպան կորցնում է իր հեղինակությունը: Նա նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումը հարկավոր է, որ անցյալի ոճիրները չկրկնվեն, և որպեսզի ցեղասպանության զոհերին վերադարձվի իրենց արժանապատվությունը, քանի որ մինչ սպանելը, նրանց զրկել էին արժանապատվությունից: Պետքարտուղարը կարևորել է նաև այն փաստը, որ քրիստո նեությունը հայերի համար հանդիսանում է հատուկ արժանապատվություն և արժեհամակարգի մաս, ինչը նույնն է նաև Սան Մարինոյի պարագայում, և իր երկրի առաքելությունն է միջազգային հանրությանը լսելի դարձնել այն բոլորի ձայները, ում մերժել են լսել: Ելույթի ավարտին նա վստահություն է հայտնել, որ Հայոց Ցեղասպանության պատմական իրականության փաստերը կամրագրվեն նաև Սան Մարինոյի կողմից:

Դեսպան Սարգիս Ղազարյանն իր ելույթում կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա խորհրդանշական է համարել, որ 301թ. հիմնվել է Սան Մարինոյի պետությունը և նույն թվականին Հայաստանն ընդունել է քրիստոնությունը որպես պետական կրոն' նկատելով, որ դարերի ընթացքում քրիստոնեությունը երկու ժողովուրդների համար հանդիսացել է ինքնության առանցք և կիզակետ: Նա նշել է, որ Սան Մարինոն միջազգային հանրության կողմից դիտարկվում է որպես մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ջատագով և հավելեց , որ այդ երկու արժեքները նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից են: Խոսելով Հայոց Ցեղասպանության մասին' դեսպան Ղազարյանն ասել է, որ այսօր նշվում է ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլև ժխտողականության 99-ամյա տարելիցը: Նա հետագա ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում կարևոր և արդիական է համարել Ցեղասպանության ճանաչումը: Ելույթի ավարտին դեսպան Ղազարյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության ծնունդն ու գոյությունը լավագույն պատասխանն են ցեղասպանների մտադրություններին:

Դիեգո Չիմարան պատմել է Կոստան Զարյանի կյանքի ու գործունեության, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերի, Ռաֆայել Լեմկինի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Միքելե Վեգները խոսել է Արմին Վեգների գործունեությունից, հիշատակել Հայոց Ցեղասպանության մասին նրա լուսանկարներն ու ստեղծագործությունները, նաև հատվածներ ընթերցել Արմին Վեգների գրություններից: Նա նույնպես հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով կարևորել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»
Ամենադիտված