ՀՀԿ-ն ԱԺ-ում ընդմիջում է վերցրել՝ պատգամավորներին «բերման ենթարկելու» նպատակով. քվեարկվում է հակասահմանադրական օրինագիծը
Իրավունք
Հանրապետական կուսակցությունն այս պահին Ազգային ժողովում ընթացող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկման ժամանակ 20 րոպե ընդմիջում է վերցրել։ Լուրեր.com-ի թղթակիցը հայտնում է, որ Ազգային ժողովի դահլիճում քննարկման պահին ներկա է եղել 85 պատգամավոր։ Ենթադրվում է, որ ՀՀԿ-ն ընդմիջում է վերցրել՝ բացակա պատգամավորներին ԱԺ «բերման ենթարկելու» նպատակով, որպեսզի վերոնշյալ օրինագծի քվեարկությանը կողմ արտահայտվեն առավել թվով պատգամավորներ։
Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը հակասահմանադրական են համարում ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը և անգամ Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում