ՀՀ ԱԱԾ-ին այսօր զգոնության հրահանգ է տրվել. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Իրավունք
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղություններով այսօր' 2012 թվականի մարտի 1-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ներքին գործերի նախարարությանը ներքին հրահանգ է տրվել՝ «հաշվի առնելով խառը իրավիճակը» լինել առավել զգոն հասարակական կարգ ու կանոնի պաշտպանության նկատմամբ:
Սույնով Կազմակերպությունը հրապարակայնորեն դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ներքին գործերի նախարարությանը և խնդրում տրամադրել պարզաբանումներ հետևյալի մասին.
1. ինչո՞վ է բնութագրվում կամ ինչով է պայմանավորված «խառը իրավիճակը»
2. ո՞ւմ կողմից և հստակ ինչ բնույթի հրահանգ է տրվել այդ առնչությամբ
3. եթե չկա նման հրահանգ, ապա ինչո՞վ է պայմանավորված նմանատիպ տեղեկատվության արտահոսքը, որը նաև հիմնավորում է ոստիկանության աշխատակիցների հատուկ գրաֆիկով աշխատանքը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում