Երեկ սպանված զինվորին խոշտանգել են
Իրավունք
Այսօր հերձել են փետրվարի 29-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանված 19-ամյա Տիգրան Վարյանին։
Դիահերձմանը մասնակցել է Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը «Ա1+»-ի լրագրողին հայտնել է հետեւյալը՝ Տիգրան Վարյանի դիակի վրա առկա են բռնության, խոշտանգման հետքեր՝ քթարմատին, բերանի շրջանում սալջարդեր եւ քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքեւի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքեւ՝ երկարավուն կապտուկ։
Փորձագետի տպավորությամբ, երեխան ըստ երեւույթին դիմադրել է մի քանի հոգու եւ մարդասպաններից մի քանիսը պահել են նրան, մեկը կրակել է։
Ռուբեն Մարտիրոսյանը սպանված զինվորի դիակի զննությունից ստացած տպավորությունից ելնելով, նրա մահը գնահատել է որպես դիտավորյալ սպանություն։ Նա նաեւ նշել է, որ վերքերը երեխան ստացել է մահվանից մի քանի րոպե առաջ։
Տիգրան Վարյանի մահվան առիթով Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով գործ հարուցելը (ինքնասպանության հասցնելը) Հելսինկյան ասոցիացիայի փորձագետը համարում է ապօրինի եւ գտնում է, որ պետք է այն որակել որպես առանձնակի դաժանությամբ դիտավորյալ սպանություն։
Նա ՊՆ քննչական ծառայության աշխատակից Յուրա Բադալյանին հայտնել է իր կարծիքը։ Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ Յուրա Բադալյանն ասել է, որ մի անգամ էլ կնայեն, եթե կարողանան, հոդվածը կփոխեն։
Ա1+


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում