Ո՞վ է իրականում սպանել զինծառայողին
Իրավունք
Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանըլրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում 20-ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ՝ ծառայակցի գնդակից և որ այդ մասին իրեն հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության կենտրոնական ապարատի պետ Յուրա Բադալյանը: Դեպքի առթիվ մեկնաբանություններ ստանալուի նպատակով Լուրեր.com-ը զրուցեց Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանի հետ, որն ասաց. «Կարող եմ ասել, որ եթե անգամ հակառակորդի կողմից է զինծառայողը մահանում, հարուցվում է քրեական գործ և ուսումնասիրվում է, թե այս կամ այն զինծառայողը արդյոք մեղավորություն ունեցել է, որի արդյունքում մեկ այլ զինծառայող հայտնվել է հակառակորդի կրակի տակ: Հնարավոր է, որ ինչ-որ մեկի մասնագիտական ծառայողական անփութության պատճառով դա տեղի ունենա: Օրինակ, ճիշտ հրանգահավորում ստացած չլինի տվյալ զինծառայողը և այլն և այլն: Բայց կոնկրետ այդ դեպքի հետ կապված համապատասխան տեղեկատվություն ձեզ կտրամադրի ՊՆ քննչական ծառայությունը»: Սակայն մեզ այդպես ել չհաջողվեց զրուցել ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ, ըստ նախնական պաշտոնական վարկածի, փետրվարի 23-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ժամկետային զինծառայողը մահացել է ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում