Պատճառվել է 100 հազար դրամի վնաս
Իրավունք
Մարտի 2-ին՝ ժամը 19.45-ին, Արծվաբերդ գյուղի մի բնակիչ դիմել է ոստիկանության Տավուշի բաժին, որ իր տնից գողացել են ձայնագրիչ, «Նոութ-բուք» համակարգիչ, հեռակառավարման 3 վահանակ, օծանելիք, հուշանվեր-խաչ և լապտեր՝ պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 33-ամյա Դավիթ Չ.-ն: Գողոնն առգրավված է: Դավիթ Չ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում