Առգրավվել են 1,285 կգ ընդհանուր կշռով զարդեր
Իրավունք
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Կրասնոդար չվերթով պատրաստվում են մաքսանենգ ճանապարհով ոսկեղեն տեղափոխել: Մարտի 2-ին արդեն օդանավից գծային բաժին բերման ենթարկվեց բորտուղեկցորդուհի Լուիզա Եղիազարյանը: Նրա ձեռքի պայուսակից հայտնաբերվեց վեց փաթեթ, որոնց վրա անուններ էին գրված: Ըստ Եղիազարյանի՝ նա պետք է թանկարժեք իրերը, առանց մաքսային հսկողության, տեղափոխեր Կրասնոդար և հանձներ տերերին: Այդ ծառայության համար նրան տվել էին 400 դոլար:
Ընդհանուր քաշով մեկ կիլոգրամ 285 գրամ զարդեղենն առգրավվել և ուղարկվել է ապրանքագիտական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում