Վաղը կշարունակվի Արտակ Նազարյանի գործով դատավարությունը
Իրավունք
Վաղը՝ 2012թ. մարտի 6-ին, ժամը 12:00-ին Իջևան քաղաքում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, տեղի կունենա 2010-ի հուլիսին «Մեհրաբներ» զորամասի մարտական հենակետերից մեկում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության հերթական նիստը:
Շարունակվելու է գործով կարևորագույն վկաներից հաջորդի՝ Ա. Նազարյանի տեղակալ, կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանի հարցաքննությունը: Մեղադրողների հարցերից հետո վկան կպատասխանի տուժող կողմի հարցերին:
Նախորդ նիստում՝ 28.02.2012-ին, դատարանը ավարտեց գործով կարևորագույն վկա շարքային Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Դատարանը չապահովեց վկայի ներկայությունը դատարանում և հրավիրեց նոր վկա՝ Ա. Հովհաննիսյանին, որը կցկտուր ցուցմունքից հետո կցկտուր պատասխանեց նաև մեղադրողների հարցերին:
Դատարանը ծանուցագիր է ուղարկել, որ մարտ ամսից շաբաթական երեք նիստ է գումարելու Իջևանում, ինչը հարմար չէ դատավարության ոչ մի մասնակցի, քանի որ բոլորը ապրում և աշխատում են Երևանում կամ մերձակա մարզերում: Այդ մասին ասված է տուժողի իրավահաջորդի տարածած մամլո հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում