Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում 

Հանցավոր է ճանաչվել` ինքնաձիգի գործադրմամբ ավազակային հարձակում գործելու համար

Իրավունք

Դատարանն ապացուցված է համարել ավազակություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք պահելու համար Ն. Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:

Դատարանում հիմնավորված ապացույցների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչ Ն. Կիրակոսյանը 2008թ. հունիս ամսին նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Վ. Հովհաննիսյանի, Ա. Հեպոյանի, Կ. Թոռչյանի եւ Հ. Թորոսյանի հետ՝ ոսկյա իրերի առեւտրով զբաղվող Է. Գրիգորյանից ավազակային հարձակման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու շուրջ:

Ավազակային հարձակման եղանակով հափշտակությունը կատարելու համար ձեռք են բերել դիմակներ, ինքնաձիգ եւ մուրճ: Մշակված ծրագրի համաձայն՝ առավոտյան 08:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106-րդ եւ 107-րդ շենքերի մոտ դարանակալել են եւ սպասել Է. Գրիգորյանին: Տեսնելով Է. Գրիգորյանի ավտոմեքենան՝ անմիջապես փակել են մեքենայի ընթացքի ճանապարհը եւ ինքնաձիգի գործադրմամբ ավազակային հարձակում գործել Է. Գրիգորյանի եւ նրա որդի Կ. Գրիգորյանի նկատմամբ: Բացելով մեքենայի դռները՝ մեքենայի հետեւի նստատեղի վրայից վերցրել են կոշիկի տուփերում առկա առանձնապես խոշոր չափերի՝ 33 555 000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերն ու հեռացել:

Ն. Կիրակոսյանը, Ա. Հեպոյանը եւ Կ. Թոռչյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, սակայն վերջիններիս մեղադրանք չի առաջադրվել` նրանց գտնվելու վայրը պարզ չլինելու պատճառաբանությամբ: Հանցագործությունը կատարելուց հետո հիշյալ անձինք թաքնվել են, իսկ Թոռչյանը մեկնել է Հանրապետությունից: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հետագայում պարզվել է, որ ՌԴ-ում գտնվող Կ. Թոռչյանը մահացել է:

2009թ. հունիսի 17-ին քրեական գործից Վ. Հովհաննիսյանի եւ Հ. Թորոսյանի վերաբերյալ մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ եւ կայացվել է դատավճիռ:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ն. Կիրակոսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել «Բրոունինգ» տեսակի ատրճանակ: Նշված հրազենն ու ռազմամթերքը 2011թ. մարտի 14-ին հայտնաբերվել է Ն. Կրակոսյանի ձեռքի պայուսակում՝ նրա անձնական խուզարկության ժամանակ:

Կատարած հանցանքերի համար Ն. Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, լրացվել եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Կոտայքի մարզի ընդհաուր իրավասության դատարանի՝ 2012թ. փետրվարի 22-ի դատավճռով Ն. Կիրակոսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը
Ամենադիտված