Փախուստի փորձը կանխվել է
Իրավունք
Մարտի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը: Այս մասին ասված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն՝ իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն: Քննության շահերից ելնելով՝ դեպքի մանրամասները չեն հրապարակվում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում