Անչափահասի բռնաբարության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական գյուղապետը կալանավորվել է
Իրավունք
Ոտիկանության մամլո ծառայությունից Լուրեր.com-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ երեկ երեկոյան կալանավորվել է Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանը, որը կասկածվում էր նույն գյուղի 14-ամյա աշակերտուհու բռնաբարության մեջ։ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական Օրենսգրքի 138 հոդվածի 2 մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ «Բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամ»։ Ներկայացված մեղադրանքով սահմանավում է պատիժ ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: Գործը այժմ գտնվում է նախաքննության փուլում։
Հիշեցնենք նաև, որ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ազատ Ղուկասյանը պնդել է, որ բռնաբարության վերաբերյալ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված Ղուկասյանի նկատմամբ այդ «շանտաժը», եթե բռնաբարության մեղադրանքը զրպարտանք է, գյուղապետը պատասխանել է. «Չեմ կարա ասեմ՝ ինչով ա պայմանավորված: Կարող է ինչ-որ հարցեր կային, դուրս ա եկել, և դրանով էլ մարդիկ հետաքրքրվում են: Էդ ա, ուրիշ բան չկա: Ես հերքում եմ բոլոր լուրերը, ոչ մի բան չկա և չի էլ կարող լինել:»


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում