Ֆլորիդայի բնակիչն սպանել է վեց թոռներին ու դստերը
Աշխարհ
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի բնակիչ 51-ամյա Դոն Սպիրիտը սպանել է վեց երեխաների ու մի կնոջ, իսկ այնուհետև ինքնասպանություն գործել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press-ը, հղում անելով տեղի շերիֆին:
Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում՝ Բել ոչ մեծ քաղաքում: Սպիրիտը գնդակահարել է երեք ամսականից մինչև տասը տարեկան իր վեց թռներին և դստերը:
Միջադեպի վայր ժամանած շերիֆի օգնականը փորձել է բանակցել հանցագործի հետ, բայց նա ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր վրա: Կատարվածի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Ինչպես հաղորդել է Reuters-ը, շերիֆը հայտնել է, որ Սպիրիտը դատվածություն է ունեցել: Նա մեղադրվել է ապօրինաբար զենք պահելու, երեխային ծեծի ենթարկելու, սննդից ու օթևանից զրկելու մեջ: 2001 թվականին Սպիրիտը գնդակահարել էր իր ութամյա որդուն, սակայն դա որակվել էր որպես որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)