Տեղատարափ անձրևները ջրասույզ են արել Մանիլայի մի քանի շրջաններ
Աշխարհ
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի մի քանի շրջան ջրի տակ է անցել քաղաքը պատուհասած արևադարձային անձրևների հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Փակ են դպրոցները, կառավարական հիմնարկությունները, աշխատանքը դադարեցրել է ֆոնդային սակարանը: Ստացվող հաղորդումների համաձայն՝ հեղեղված շրջանների հազարավոր բնակիչներ տեղափոխվում են քաղաքի ավելի բարձրադիր վայրեր:
Վերջին մի քանի ժամվա ընթացքում Մանիլայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի կեսից ավելին: Անձրևները բերել է «Ֆունվոն» արևադարձային փոթորիկը, որը հարավ-արևելքից մոտենում է Ֆիլիպինների գլխավոր կղզուն՝ Լուսոնին: Քամու պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետր արագության, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը