Դոնեցկում գիշերային ռմբակոծության հետևանքով մեկ խաղաղ քաղաքացի է զոհվել
Աշխարհ
Դոնեցկում գիշերային ռմբակոծության հետևանքով մեկ խաղաղ խաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնել է «Газета.Ru»-ն՝ հղում անելով տեղի բնակիչների հաղորդագրությունը քաղաքային խորհրդի կայքում:
«Սեպտեմբերի 19-ի գիշերը Դոնեցկում անհանգիստ է անցել: Ժամը 22:00-ին հերթական հրետանային ռմբակոծության հետևանքով տուժել են Կույբիշևի շրջանի քաղաքացիները: Մի շարք տներ և խողովակաշար է վնասվել: Մեկ խաղաղ քաղաքացի է զոհվել»,- նշվել է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում Կիևի, ԵԱՀԿ-ի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի իշխանության ներկայացուցիչները հրադադարի ռեժիմի մասին արձանագրություն են ստորագրել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել