«Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը հիշեցնում է 2008 թվականի ճգնաժամը». Մեդվեդև
Աշխարհ
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը տնտեսապես հիշեցնում է 2008 թվականի ճգնաժամը, երբ բոլոր կողմերը վնասներ են կրում, բայց ներկայիս ճգնաժամը պայմանավորված է քաղաքական պատճառներով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Պատժամիջոցների դիմակայությունը բացարձակապես վատ բան է: Ավելորդ է և՛ մեզ համար, և՛ Արևմուտքի: Թե այն ժամանակ, թե այժմ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրադրությունը: Ես հիշում եմ 2008 թվականի ճգնաժամը. այն պայմանավորված էր զուտ տնտեսական պատճառներով, այսօր մեր խնդիրները պայմանավորված են քաղաքական պատճառներով, Արևմուտքի սուբյեկտիվ դիրքորոշմամբ»,-հայտարարել է Մեդվեդևը՝ Սոչիում ելույթ ունենալով Միջազգային ներդրումային համաժողովի լիագումար նիստում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը