Գաբալայի ՌՏԿ տարածքն ամբողջությամբ ականազերծվել է
Աշխարհ
Ադրբեջանական տարածքների ականազերծման ազգային գործակալությունն ամբողջապես ավարտել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի ականազերման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Ականազերծման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 36 հակատանկային, 16 հակահետևակային ականներ և 1 չպայթած ռազմամթերք: Ականազերծման ազգային գործակալության մենեջեր Սամիր Փոլադովը հայտնել է, որ գործողություններն իրականացվել են 230 հեկտար տարածության վրա:
Գաբալայի ՌՏԿ-ն կառուցվել էր խորհրդային տարիներին՝ որպես ԽՍՀՄ հակահրթիռայինպաշտպանության կարևոր տարր: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը շարունակում էրռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը: 2012 դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ԱԳնախարարությունը հայտարարել էր Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանիշահագործումը դադարեցնելու նպատակահարմարության մասին: Տեղեկատվության մեջ ընդգծվում էր, որ Բաքվի և Մոսկվայի միջև անցկացվել են ինտենսիվ բանակցություններ Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի շուրջ, սակայն դրանց արդյունքում կողմերին չի հաջողվել համաձայնության գալ վարձակալության գնի հարցում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել