Եղիսաբեթ Երկրորդը հայտարարություն կանի շոտլանդական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին սեպտեմբերի 19-ին հայտարարություն կանի Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Բուքինհեմյան պալատի ներկայացուցիչը:
Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացել է հանրաքվե, որի ընթացքում տարածաշրջանի բնակիչները որոշում էին մնալ արդյոք Միացյալ Թագավորության կազմում, թե դառնալ անկախ պետություն: Ըստ վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայի միասնության պահպանման օգտին արտահայտվել է հանրաքվեին մասնակցածների 56 տոկոսը, դեմ՝ 44 տոկոսը:
Թեև թագուհին պաշտոնապես չեզոք դիրք էր բռնել հանրաքվեի հարցում, Շոտլանդիայի անջատումը մեծ հարված կլիներ նրա համար: Եղիսաբեթ Երկրորդն իր մանկության մեծ մասն անցկացրել է Շոտլանդիայում, նա սիրում է այդ երկիրը, շատ ժամանակ է անցկացնում այնտեղ և բնավ չէր ցանկանա պատմության մեջ մտնել որպես մի միապետ, որի կառավարման օրոք վերջ դրվեց երկու երկրների 307-ամյա միասնությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը