Ադրբեջանական բանակի զինվորն ինքնասպանություն է գործել
Աշխարհ
Բաքվի զորամասերից մեկում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, 18-ամյա զինվոր Հուսեյն Հաբիլ օղլու Հուսեյնովն իրեն ամրակցված զենքից կրակել է իր վրա և տեղում մահացել: Դեռևս հայտնի չէ զինվորի ինքնասպանության դիմելու պատճառը: Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս չի հաստատել փաստը:
Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տվյալներով՝ այս տարվա սկզբից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 77 զինծառայող, որոնցից 49-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայող էլ վիրավորվել են: «Դոկտրինա»-ն հայտնել է, որ հիշյալ ժամանակահատվածում ադրբեջանական բանակում 15 զինծառայող մահացել են ինքնասպանության և անզգուշության արդյունքում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են սեպտեմբերի ընթացքում տարբեր պատճառներով ևս երկու զինվորի մահվան մասին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը