Շոտլանդական վիսկի արտադրողները ուրախությամբ են ընդունել հանրաքվեի արդյունքները
Աշխարհ
Շոտլանդական վիսկի արտադրողները թեթևացում և ուրախություն են զգացել հանրաքվեի արդյունքների և Մեծ Բրիտանիայում շարունակվող կայունության կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
«Կեցցե կայունությունը, որը հաստատվել է կատարված ընտրության շնորհիվ»,-ասել է Շոտլանդական վիսկիի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Դևիդ Ֆրոսթը:
Ասոցիացիան անհանգստացած էր այն երկյուղներից, որ անկախություն ստանալու և Եվրամիությունից դուրս գալու դեպքում շոտլանդական վիսկին կկորցնի այն հզոր աջակցությունը, որը ցուցաբերվում է բրիտանացի դիվանագետների կողմից:
Վիսկին իր կարևորությամբ Շոտլանդիայի երկրորդ արտահանական արտադրանքն է, որը զիջում է միայն նավթին: Անցալ տարի այդ ալկոհոլային խմիչքի արտահանական մատակարարումների արժեքը կազմել է շուրջ 5,4 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել