Էբոլայի համաճարակը կշարունակվի առնվազն մինչև 2015 թվականը. Եվրահանձնաժողով
Աշխարհ
Էբոլա վիրուսով պայմանավորված համաճարակն Աֆրիկայում կշարունակվի առնվազն մինչև 2015 թվականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախազգուշացրել է Եվրահանձնաժողովը:
«Մինչև տարեվերջ միակ հույսը, որ մենք ունենք, այն է, որ ջանանք կայունացնել համաճարակի տարածումը, բայց դա կհաջողվի անել միայն իրադարձությունների օպտիմալ զարգացման դեպքում»,- հայտարարել է ԵՀ-ի հումանիտար օգնության հարցերով գլխավոր տնօրենության ղեկավար Ֆիլիպ Մոգանը:
Եվրահանձնաժողովը տարեսկզբից իր բյուջեից 150 մլն եվրո է հատկացրել հիվանդության դեմ պայքարելու համար: ԵՄ-ի պետությունները երկկողմ մակարդակով ևս 78 մլն եվրո են տրամադրել Աֆրիկայի պետություններին:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության համաճարակը մոլեգնում է արևմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում: Վարակման առանձին դեպքեր են գրանցվել Սենեգալում ու Նիգերիայում: Ընդամենն այս տարվա փետրվարից Էբոլա վիրուսով վարակվել է ավելի քան 5,8 հազար մարդ: Վտանգավոր այդ հիվանդության զոհերի թիվը գերազանցել է 2,8 հազարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել