Վրաստանի վարչապետը և Օբաման զրուցել են «ընդհանուր թեմաների շուրջ»
Աշխարհ
Վրաստանի վարչապետը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն լրագրողներին հայտնել է Նյու Յորքում: Դիվանագետի խոսքով՝ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին ներկա է եղել Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշելի անունից տրված ընդունելությանը, որի ընթացքում էլ նա զրուցելու հնարավորություն է ստացել ԱՄՆ-ի նախագահի հետ:
Փանջիկիձեն նշել է, որ դա ավանդական ընդունելություն էր, որին ներկա են եղել շուրջ երկու հարյուր երկրների պատվիրակությունների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Այսինքն՝ դա երկկողմ հանդիպում չէր, բայց, չնայած դրան, վարչապետը հնարավորություն ունեցավ որոշ ժամանակ զրուցել ԱՄՆ-ի նախագահի հետ»,- ասել է Փանջիկիձեն:
Ինչ վերաբերում է երկու պետությունների ղեկավարների միջև կայացած զրույցի թեմային, ապա, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, «Իրակլի Ղարիբաշվիլին և Բարաք Օբաման խոսել են ընդհանուր թեմաների և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների շուրջ»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել