Էրդողանն ու Օբաման ՄԱԿ-ում կարճատև հանդիպում են ունեցել
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ում հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կարճատև հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում և իրավիճակը Սիրիայում: Էրդողանն ու Օբաման պայմանավորվածության են եկել համատեղ աշխատանքներ տանելու տարածաշրջանի համար մեծ վտանգ ներկայացնող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել