Ռաուլ Խաջիմբան ստանձնել է Աբխազիայի նախագահի պաշտոնը
Աշխարհ
Աբխազիայի նախագահ ընտրված Ռաուլ Խաջիմբան սեպտեմբերի 25-ին ստանձնել է պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել նախարարների կաբինետի մեծ դահլիճում՝ Գերագույն դատարանի անդամների ներկայությամբ:
Օգոստոսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում Խաջիմբան հավաքել էր ընտրողների ձայների 50,60 տոկոսը:
Հանրապետության նախագահի վարչակազմի տվյալներով՝ արարողությանը ներկա են եղել ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխղեկավար Ռաշիդ Նուրգալիևը, Պետդումայի ներկայացուցիչներ, Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը, Հյուսիսային Օսիայի, Կարաչայ-Չերքեզիայի, Կաբարդա-Բալկարիայի ղեկավարները, Լեռնային Ղարաբաղի և Նիկարագուայի պատվիրակությունները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել