Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին ոչ մի օրենք չկա. Պորոշենկո
Աշխարհ
Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը բացակայում է: Ուկրաինայում միայն իշխանության ապակենտրոնացման գործընթաց է տեղի ունենում: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ մամուլի ասուլիսում արած հայտարարությունը, որը նվիրված է եղել մինչև 2020թ.-ը երկրի զարգացման ռազմավարությանը:
«Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին ոչ մի օրենք չկա: Կա օրենք տեղական ինքնակառավարման հատուկ ռեժիմի մասին: Ուկրաինայից ոչ մի տարածաշրջանի մասնատման մասին խոսք չի կարող լինել: Միայն ապակենտրոնացման գործընթաց է տեղի ունենում: Այն ամբողջ երկրով է տարածվել»,- ասել է Պորոշենկոն:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Ուկրաինայում հնարավո՞ր է նոր Մայդանը, Պորոշենկոն նշել է, որ «Մայդանները զարդարում են երկիրը» և նրանց ազդեցությունը կարող է միայն դրական լինել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել