Ճապոնիան պայքարելու է ահաբեկչության, Էբոլա համաճարակի և Ուկրաինայի ճգնաժամի դեմ
Աշխարհ
Ճապոնիան հանրությանը կաջակցի Իրաքի ահաբեկչության, Ուկրաինայի ճգնաժամի և Էբոլա համաճարակի տարածման դեմ պայքարում: Այս մասին հայտնել է NewsAsia-ն՝ հղում անելով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին:
«Ճապոնիան մի երկիր է, որը մեծ աշխատանք է կատարում մարդկանց սրտերում ռազմական մտածողությունն արմատախիլ անելու համար և շարունակելու է դա անել»,- ասել է Աբեն:
Ըստ նրա՝ այդ նպատակի համար Ճապոնիան Մերձավոր Արևելքի մարդասիրական օգնության համար կտրամադրի 50 մլն դոլար և 1,5 մլրդ դոլարը կծախսի Ուկրաինայի ճգնաժամը լուծելու համար: Էբոլայի դեմ պայքարելու համար Տոկիոն կծախսի 40 մլն դոլար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ճապոնիան կավելացնի Ուկրաինայի մարդասիրական օգնությունը մինչև 300 հազար դոլար:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը