Գերմանիան հայտարարել է Իրանի միջուկային խնդրի լուծման հնարավորության մասին
Աշխարհ
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Իրանը և համաշխարհային միջնորդների վեցնյակը երբեք այսքան մոտ չեն եղել Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում, քան հիմա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք երբեք այսքան մոտ չենք եղել խնդրի լուծմանը, քան հիմա: Սակայն ճշմարտությունն այն է, որ բանակցությունների վերջնական փուլը ամենաբարդն է»,- ասել է նախարարը:
Ըստ Շտայնմայերի՝ ներկա պահն առավել նպատակահարմար է համաձայնության գալու համար:
«Հուսով եմ, որ Իրանն աշխարհում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից ելնելով՝ գիտակցում է, որ բանակցությունների խզումն անթույլատրելի է հիմա»,- եզրափակել է վարչության պետը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել խաղաղ միջուկային ծրագիրը, միջազգային օրենքի համաձայն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը