Զենքի առևտրի պայմանագիրը վավերացրած երկրների թիվը հասել է 50-ի. ՄԱԿ
Աշխարհ
Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը վավերացրած երկրների թիվը հասել է 50-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Ութ պետություններ գլխավոր քարտուղարին փոխանցել են վավերագրերը, ևս երկուսը ստորագրել են կոնվենցիան: Դրա 22-րդ հոդվածին համապատասխան՝ զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրն ուժի մեջ կմտնի իննսուն օր հետո, այսինքն՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին վավերագրեր են փոխանցել Արգենտինան, Բահամյան կղզիները, Բոսնիա և Հերցեգովինան, Չեխիայի Հանրապետությունը, Պորտուգալիան, Սենտ Լյուսիան, Սենեգալը և Ուրուգվայը: Իսկ Վրաստանը և Նամիբիան ստորագրել են կոնվենցիան: Սեպտեմբերի 24-ին այն ստորագրել էր Ուկրաինան, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը