Մինսկում հոկտեմբերի 10-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը
Աշխարհ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ԱՊՀ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Մինսկում: Այս մասին հայտնել է «Газета.Ru»-ն:
«Մինսկում ԱՊՀ-ի գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն միջազգային համագործակցության՝ մասնավորապես ԱՊՀ երկրների անվտանգության ապահովության հարցերը»,- ասել է Պատրուշևը:
Կայանալիք գագաթնաժողովին կքննարկվեն այն հարցերը, որոնք քննարկվելու են այսօրվա նիստում: Նրանց թվում է նոր, այդ թվում նաև՝ «Իսլամական պետության» ծայրահեղական գրոհայինների սպառնալիքների առաջացման խնդիրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 30-ին Մինսկում տեղի ունեցավ ԱՊՀ գագաթնաժողովը: ԱՊՀ երկրների վարչապետները գագաթնաժողովին քննարկել են նորարարությանը, սպորտին, արտակարգ իրավիճակներին և այլ ոլորտներին նվիրված ավելի քան 20 հարց:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը