Ուկրաինայի հատուկ ծառայությունների գերությունից կին լրագրողն ազատ է արձակվել
Աշխարհ
Պետական «Ղրիմ» հեռուստաընկերության և ռադիոյի լրագրող Աննա Մոխովան, ով սեպտեմբերի 22-ին ազատ է արձակվել Ուկրաինայի հատուկ ծառայությունների գերությունից, գիշերը ժամանել է Սիմֆերոպոլ: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Եկատերինա Կոզիրևային:
«Անյան ժամանել է առանց որևէ մեկին ասելու»,- ասել է նա:
Աննա Մոխովան անհետացել է օգոստոսի 24-ին՝ Դոնբասի պատերազմական գոտի մեկնելու ժամանակ: Նա իր գործընկեր Ալեքսեյ Շապալովի հետ միասին ձերբակալվել է անհայտ անձանց կողմից Մակեևկայի մայրուղու վրա, որը միավորում է Դոնեցկը և Մակեևկան: Ինչպես ավելի վաղ հայտնել է գլխավոր խմբագիրը, լրագրողին Ուկրաինայի անվտանգության ծառայությունները պահում էին Խարկովի տարածաշրջանում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը