Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում հազարավոր ռուսներ են ընգրկվել
Աշխարհ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում Ուկրաինան ընդգրկել է 209 ձեռնարկությունների և ավելի քան 1000 անձանց: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
«Ի կատարում խորհրդարանի կողմից ընդունված պատժամիջոցների կիրառման օրենքի, օգոստոսի 12-ին կառավարության կողմից հաստատվել և Ազգային անվտանգության խորհրդի վերանայմանն են ներկայացվել հատուկ տնտեսական և այլ սահմանափակումներ 209 ձեռնարկությունների և ավելի քան 1000 անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են եղել Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ագրեսիայի աջակցության մեջ»,- ասվել է կառավարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել է Մոսկվայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացման պայմանները:
«Եթե Ռուսաստանը կգնա այն ճանապարհով, որը «սառը պատերազմի» ավարտից հետո արդեն հանգեցրել է ռուս ժողովրդի բարգավաճմանը, մենք կվերացնենք մեր պատժամիջոցները և կողջունենք Ռուսաստանի դերը ընդհանուր խնդիրների լուծման հարցում», -ասել է ԱՄՆ նախագահը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել